Կայացել է Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցը

Այսօր կայացել է Ռուսասանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու հետ։

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջի փոխանցմամբ, նրանք քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, նշել են, որ շահագրգիռ են իրավիճակի կայունացմամբ, կոչ են արել ազգային առանցքային ուժերին հնարավոր կարճ ժամկետներում երկրում ապահովել անվտանգությունն ու իրավակարգը։

Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել է նաև միջազգային ու երկկողմ օրակաագի հարցեր։ Քննարկվել են բարձր մակարդակով երկկողմ շփումների գրաֆիկը։

Նշենք, որ այսօր Ստամբուլում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Գյուլերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Related posts

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում