Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը

Կայացել է Գյումրու համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական հինգերորդ նիստը:Օրակարգում ներառված է 42 հարց: Մինչ նիստի ընդմիջումը ավագանու որոշմանն են ներկայացվել դրանցից 14-ը: Այդ թվում էին համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ավարտական խմբերի եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու, սոցիալապես անապաահով 144 անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու, համայնքի 6 ՀՈԱԿ-ներին նվիրատվություն հատկացնելու, Գյումրու օր ամենամյա տոնակատարությունները եւ գարեջրի փառատոնը կազմակերպելու համար դրամական միջոցներ հատկացնելու եւ այլ հարցեր: Դրանք ընդունվել են ավագանու անդամների մեծամասնության կողմ քվեարկությամբ:

Related posts

Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների

Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը