Կայացել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման խորհրդի արտագնա նիստը

Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի արտագնա նիստը՝ հայտնում են ՇՄ նախարարությունից։

Արտագնա նիստին հեռավար տարբերակով մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: Նիստին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալները, «Կլիմայի կայուն զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները, գյուղապետեր, միջգերատեսչական կառավարման խորհրդի անդամները, «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ, ինչպես նաև այլ հրավիրված անձինք:

Նիստի ժամանակ ներկայացվել են Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկվել է Ծրագրի տարեկան (2020 թ. հուլիս – 2021 թ. հուլիս) գնումների պլանով նախատեսված աշխատանքների կատարման և ծրագրի շրջանակներում ձեռքբերված աղբամանների տրամադրման բաշխվածության որոշման նախագիծը, և հաստատվել է Ծրագրի 2022 թվականի գնումների պլանը և աշխատանքների կատարման ժամանակացույցը:

Related posts

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մինչև 20 տարեկանների ԵԱ-ում