Կայացավ Կապսի ջրամբարի հիմնարկեքը

Կապսի կիսակառույց ջրամբարի շինարարությունը Խորհրդային Հայաստանը սկսել էր 1985 թվականին, շինաշխատանքները 1993-ին լիովին դադարեցին, շինարարությունը մնաց կիսատ: 30 տարի անց կայացավ ջրամբարի հիմնարկեքի արարողությունը: Մեկնարկում են ջրամբարի կառուցման աշխատանքները: Ուսումնասիրությունները մեկնարկել էին դեռ 2015 թվականին: Կառուցումը կիրականանա 2 փուլով: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցել 25 մլն խ/մ ծավալով ջրամբար՝ հետագայում դրա առավելագույն ծավալը հասցնելով 60 մլն խ/մ-ի: Ջրամբարի հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Related posts

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Գառնիում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն