Կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի at.emis.am կամ matyan.emis.am համակարգերի միջոցով

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են:

Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չեն հաղթահարել և այս փուլում իրականացվող կամավոր ատեստավորմանը չեն հայտագրվել, նույնպես կստանան ծանուցում էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, որպեսզի մասնակցեն կամավոր ատեստավորմանը։

Related posts

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը