Կալասը՝ Ռուսաստանի և Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին

Կոպենհագենում կայացած հանդիպմանը Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկել են 300 մլրդ եվրոյի չափով ռուսական սառեցված ակտիվների վերադարձի պայմանները: Նշվում է, որ մինչ այդ Ուկրաինան պետք է փոխհատուցում ստանա:

Նախարարական ոչ պաշտոնական հանդիպումից առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ դիվանագետները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ որոշում չեն ընդունի, բայց հարցը կլինի օրակարգում: Կալասի խոսքով՝ նոր սահմանափակումները պետք է Ռուսաստանին ստիպեն խաղաղություն հաստատել Արևմուտքի պայմաններով:

ԵՄ բարձր ներկայացուցիչը հավելել է, որ Միությունում առայժմ հնարավոր չէ ընդունել Իսրայելի դեմ նույնիսկ ամենաթեթև պատժամիջոցները, քանի որ այդ հարցի վերաբերյալ երկրները միակարծիք չեն։

Related posts

Հանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծը

Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ