Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և նրա դստեր գույքի վրա

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումը։

Այս գործով որպես պատասխանող անցնում են նաև Սարգսյանի երկու դուստրը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը: «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից:

Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի գույքի վրա:

Հայցը կքննվի 2023-ի հունվարին. Հակակոռուպցիոն դատարան ներկայանալու ծանուցումներն արդեն ուղարկվել են Սերժ Սարգսյանին և նրա դուստրերին:

Թե իրավապահները Սարգսյանների ո՛ր գույքերն են համարել ապօրինի ծագում ունեցող, դեռ հայտնի չէ:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար