Կալանավորվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Աշոտյանը ձերբակալվել էր երեկ՝ 24 ժամով: Ըստ Քննչական կոմիտեի` նա խախտել է խափանման միջոցի պայմանը՝ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: ՀՀԿ փոխնախագահի մեղադրանքը լրացվել է: Բժշկական համալսարանում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներից բացի Աշոտյանը այժմ մեղադրվում է նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակության կազմակերպման համար:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան