Կազանի և Վլադիկավկազի օդանավակայանները ժամանակավոր կասեցրել են թռիչքների ընդունումը. վտանգ կա

Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում:

Այս մասին հաղորդել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ նշելով, որ օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։

Նշվում է, որ օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն էլ հայտարարել է Վլադիկավկազի օդանավակայանի փակման մասին, հայտնում է Интерфакс-ը։

«Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շրջաններում անօդաչու թռչող սարքի վտանգ է հայտարարվել»,- նշել է նա։

Հանրապետության ղեկավարը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում գտնվող Շալխի պոլիգոնի վրա։

Նշենք՝ ՌԴ օդային տարածքում դեկտեմբերի 31-ի գիշերը որսվել են մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հերթական հարձակման վտանգ կա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության տարածքում ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան