Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավորների միջև՝ հայտնում է РИА Новости-ն։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԺՀԿ-ի պատգամավոր Էրքան Այդընը խորհրդարանի նիստին ներկա գտնվող Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցրել է, թե ինչու է նա օգտվել հայտնի թուրք գործարար Սեզգին Քորքմազի ինքնաթիռից: Վերջինը փողերի լվացման համար մեղադրվելուց հետո փախել է երկրից և այժմ կալանքի տակ է Ավստրիայում։

Սոյլուն ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է ստելու համար, ինչից հետո ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որն էլ վերաճել է ծեծկռտուքի։ Խորհրդարանի նիստն ընդհատվել է:

1lurer.am

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ