Ծեծկռտուք Գյումրիում. դեռեւս չբացահայտված դեպքի հետքերով

Ծեծկռտուքը, որ տեղի էր ունեցել Գյումրիում դեռ 2022 թվականի վերջին, ծագել էր Հացիկ բնակավայրի վարչական ղեկավարի եւ Ախուրյանի զինկոմի միջեւ: Ինչո՞ւ եւ ինչի՞ արդյունքում վիճաբանությանը խառնվեցին նաեւ «Ախուրյանի համալիր մարզադպրոցի» տնօրենը ու Ախուրյան համայնքի այլ պաշտոնակատար. ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշեց, որ մինչ դեպքի հանգամանքները հրապարակելը պետք է ավարտել արդեն սկսած գործի նախաքննությունը: Վիճաբանության ընթացքում վնասվածքներ էր ստացել Հացիկի վարչական ղեկավարը, որը քննության արդյունքում ճանաչվել է տուժող: Դեպքին մասնակցություն ունեցող անձանցից ոչ մեկին այս պահին իրավական գնահատական չի տրվել, քրեական հետապնդման ենթարկված անձինք եւս չկան:

Related posts

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին

Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից