Ծեծկռուք՝ Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ վեճը վերաճել է ծեծկռտուքի՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Օրինագծի վերաբերյալ նիստը փորձել են տապալել ընդդիմադիր որոշ պատգամավորներ, որոնք ավելի վաղ բոյկոտ էին հայտարարել խորհրդարանական գործունեությանը: Նրանց նկատմամբ ուժ են կիրառել դահլիճից դուրս բերելու համար, որից հետո էլ ծեծկռտուք է սկսվել։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան են ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժման պատգամավորները: Նրանք առաջարկել են ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և արտասահմանյան ֆինանսավորմամբ այլ սուբյեկտների ռեեստր։

Իշխող կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր նախաձեռնությանը սատարելու մտադրության մասին։

Related posts

ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան

4-ամյա դստեր ներկայությամբ մեքենայից հրել, դուրս է գցել կնոջը․ նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները