Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ են մտել 76 կգ քաշային կանայք:

Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրել է 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) պոկել է 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա