Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:

Մեդալի հանձնման արարողությունը կայացել է Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:

Աղասյանի մեդալը ստացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել