Ծանրամարտիկներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում:

Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակի անվան միջազգային մրցաշարում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Ռաֆիկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր:

Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը՝ 352 կգ:

Related posts

Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին