Ծաղիկներ ու խոնարհում. Հաղթանակի 77-րդ տարեդարձը Գյումրիում

Այս պատերազմը ժողովուրդների բարեկամությամբ ու միասնությամբ պսակվեց հաղթանակով: Խորհրդային Միության ներկայացուցիչ ժողովուրդների շարքում պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Այսօր խոնարհման ու երախտիքի օր է:
Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում ՌԴ հյուպատոսը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը:

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը