Խոցել են հակառակորդի տանկերը, պատճառել զգալի կորուստներ, կասեցրել առաջխաղացման փորձերը. նոր հերոսներ ունենք

Պաշտպանության բանակը ներկայացրել է նորօրյա հերոսներին։

Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների,  ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը:

Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար:

Փառք մեր քաջարի զինվորականներին:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է