Խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին․ ՀՀ ԱՆ

ՀՀ ԱՆ-ը հայտնում է․

Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին:
Հարկ է հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, և դիակների պահման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:

Նշենք, որ դատաբժշկական կենտրոնն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի նույնականացման աշխատանքները, ինչպես նաև մշտապես կապի մեջ է եղել զոհվածների ծնողների ու հարազատների հետ:

Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար:

Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Понедельник, 31 мая 2021 г.

Related posts

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան