Խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի արդյունաբերական պարկում

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկում ապրիլի 28-ին խոշոր հրդեհ է բռնկվել (Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա):

Այս  մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, այդ թվում՝ ավիացիոն խմբի երկու ուղղաթիռ, ինչպես նաև հրշեջ գնացք։ Չնայած ջանքերին՝ կրակը չի մարվում ավելի քան երկու ժամ։

Սումգայիթ քաղաքը մեծությամբ Ադրբեջանի երկրորդ քաղաքն է և երկրի արդյունաբերական կենտրոնը։

 

Քիչ առաջ ուժեղ հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի «Ազեռսուն» արդյունաբերական պարկում՝ Բաքվից 35 կմ հեռավորության վրա։

Опубликовано Movses Harutyunyan Четверг, 28 апреля 2022 г.

Related posts

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյային

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան