Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 37-ամյա Աշոտ Խաչատրյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 371.5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես հայնոտւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր, Մեղրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Նորիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Related posts

Լցվել է խառը բաղադրության հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ

Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել