Խոշոր ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 14-ին, ժամը 14։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 թ․) մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի ավտոբաքը, ինչի հետևանքով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայք քաղաքի ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի դին։

Related posts

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ