Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան 1 զոհ, 3 վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում Shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 14:30-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին։ Դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է»,–գրում է կայքը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Բասեն գյուղը 200 տարեկան է

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Գյումրիում