Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում

Ֆրանսիայում տարվա շոգ երրորդ ալիքի ֆոնին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում: Իշխանությունների տվյալներով՝ կիրակի երեկոյան կրակն այրել է մոտ 300 հեկտար ու շարունակել է տարածվել։

Հրդեհի դեմ պայքարելու համար գործի են դրվել հարյուրավոր հրշեջներ, երկու ջրատար ինքնաթիռ, ուղղաթիռներ և մեկ դիտորդական ինքնաթիռ: Հրդեհը խաթարել է A6 մայրուղու երթևեկությունը, առաջացրել է Փարիզի Լիոնի կայարանից մեկնող գնացքների ուշացում՝ արձակուրդի սեզոնի ամենալարված հանգստյան օրերին:

Related posts

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան