Խնածախում բռնկված հրդեհը հասել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի պահեստավորման վայր, պայթյուններ են հնչել Ստեփանակերտում. Արցախի ԱԻՊԾ-ն մանրամասնում է

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:

«Հորդորում ենք խուճապի չմատնվել:

Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:

Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

Related posts

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր