Խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու. Փաշինյան

Կա նաև այդպիսի գաղափար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման հնարավորության մասին հարցին:

«Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել: Տեղի են ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ: Հիմա նույն տրամաբանությամբ, ըստ էության, հայտարարված թե չհայտարարված, այդ վերնագրի ներքո թե այլ վերնագրի ներքո, մենք Ադրբեջանի հետ հենց էն ժամանակվանից սկսել ենք խորհրդակցությունները՝ լավ, ինչպես գնալ առաջ, ինչ հնարավոր ճանապարհային քարտեզ կարող է լինել, և նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա և օրակարգում, և դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է, որը միայնակ չէ: Այն կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի և որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաններում լինել ոչ այդքան իրատեսական, բայց, էլի եմ ասում՝ ես ուզում եմ հավաստիացնել ձեզ և մեր հանրությանը, որ մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու և բաց չենք թողնում: Կրկին ուզում եմ հիշեցնել՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և ՀՀ պետական պետական շահերի աներկբա հաշվառումով: Բայց մյուս կողմից՝ պետք է նաև հասկանանք, որ աշխարհը դինամիկ է և պետք է մոտենալ ճկուն, պետք է ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի, որ նայում ենք և չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան