Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար: Այս մասին գրում է 1lurer.am-ը:

Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։ Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Վաչե Ղազարյանը միջնորդել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, Սուրեն Ղազարյանին՝ 10 տարվա ազատազրկման:

Related posts

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին