Լևոն Արոնյանը կրկին պարտվեց Մագնուս Կառլսենին և դուրս մնաց քառորդ եզրափակչից

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի կողմից կազմակերպվող արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կայանում են քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանի մրցեց հենց նորվեգացի գրոսմայստերի հետ: Առաջին պարտիան նա տանուլ տվեց, իսկ մյուս երկուսում ոչ-ոքի խաղաց: Այդպիսով, հայ շախմատիստը պարտվեց 1:2 հաշվով, քանի որ անգամ վերջին պարտիայում հաղթելու դեպքում նա չէր կարող ռևանշի հասնել առաջին մրցամարտում կրած պարտության դիմաց:

Լևոն Արոնյանը երկու մրցախաղերի արդյունքով դուրս մնաց քառորդ եզրափակչից:

 

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ