Լուկաշենկոն Ուկրաինային մեղադրել է Բելառուսի օդային տարածքը խախտելու համար

Ռուսաստանի և Բելառուսի օդային տարածքում ոչնչացվել են Ուկրաինայից ուղարկված օդային թիրախներ՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահն Ուկրաինային մեղադրել է իր երկրի օդային տարածքը խախտելու համար։

«Երեկ ժամը 18:10-ին ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստության։ Բելառուսի տարածքում մենք ոչնչացրել ենք թիրախները։ Մնացածը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը․ մենք Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ ունենք։ Եվ Ռուսաստանի գլխավոր շտաբի և հակաօդային պաշտպանության այդ ուղղության հրամանատարի տեղեկատվության համաձայն՝ այդ թիրախները խոցվել են Յարոսլավլի մերձակայքում»,- մանրամասնել է Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ուկրաինացիները ցույց են տալիս, որ պատրաստ չեն խաղաղության և շարունակում են լարվածության սրումը։ «Երկու օր առաջ հարձակումը Կուրսկի ուղղությամբ, և այժմ այս սադրանքը»,- հավելել է Լուկաշենկոն։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին