Լուկաշենկոյի պատասխանը Զելենսկու մերժումին

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու մերժումին, ռուս-ուկրաինական բանակցությունները Բելառուսում անցկացնելու վերաբերյալ, գրում է РИА Новости-ն:

Նա հայտարարել է, որ շաբաթ օրը ուկրաինական վերնախավի ներկայացուցիչները խնդրել են իրեն զանգահարել նախագահ Զելենսկուն և հորդորել նրան «կանգ առնել»: Սակայն Լուկաշենկոյին հաջողվել է Զելենսկու հետ կապ հաստատել և խնդրանքը փոխանցել միայն կիրակի առավոտյան:

Բելառուսի նախագահն իր ուկրաինացի գործընկերոջը խորհուրդ է տվել  նստել բանակցային սեղանի շուրջ, քանի որ, ըստ Լուկաշենկոյի, Ռուսաստանը հետ չի կանգնի Ուկրաինայի հետ կապված իր ծրագրերից:

Լուկաշենկոն միաժամանակ վստահեցրել է, որ Ուկրաինայում չկա բելառուս զինվոր, բելառուսական զենք, զինամթերք, Ռուսաստանը նման օգնության կարիք չունի։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը