Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել «Վագներ»-ի անձնակազմի տեղաշարժը ՌԴ տարածքով

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առավոտյան Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է սկսել «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։

Շփումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Ռուսաստանի տարածքում չի կարելի արյունալի ջարդեր սանձազերծել։

Հաղորդագրության համաձայն՝ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության անձնակազմի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով։ Բելառուսական կողմի տվյալով՝ այժմ սեղանին են իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ տարբերակներ, որոնք ներառում են՝ Վագների համար անվտանգության երաշխիքներ։

Related posts

Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր»

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը որպես ԱԺ նախագահ