Լոս Անջելեսի ավերիչ հրդեհների գործով ձերբակալված կա. կատարվածը դիտարկվում է որպես դիտավորյալ հրկիզում

Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Լոս Անջելեսի արևմտյան շրջանում Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին, հայտնում է NewsNation-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

«Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը NewsNation-ին հաստատել է, որ Քենեթի հրդեհն այժմ հետաքննվում է որպես հրկիզման դեպք, և մեկ մարդ կալանավորված է», – ասվում է հրապարակման մեջ:

Հեռուստաալիքն ընդգծել է, որ կասկածյալին ձերբակալելուն օգնել են տեղի բնակիչները։ Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, ըստ շրջանային դատախազ Նաթան Հոխմանի:

Կալիֆորնաիան ու ամբողջ Լոս Անջելեսի շրջանն այս շաբաթվա կեսերից պատել են  անտառային հրդեհները: Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենավերիչներից մեկը։ Այսպես, Ալտադենա շրջանում այրվում է ավելի քան տասը հազար հեկտար, հրդեհը սպառնում է մոտ 13 հազար շինությունների անվտանգությանը։ Իրավիճակը վատթարանում է ուժեղ քամիների պատճառով, որոնք թույլ չեն տալիս օդանավերի աշխատանք, իսկ Պալիսադեսի տարածքում հրդեհային հիդրանտները դուրս են եկել շահագործումից:

Աղետի զոհ է դարձել առնվազն տասը մարդ։

Լոս Անջելեսը տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրամաններ է արձակել։ Միևնույն ժամանակ շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան