ԼՂ նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և ԼՂ-ի կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:

«Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ