ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:

«Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ