ԼՂ կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարությունը տրամադրել է շուրջ 200 անվանում դեղ

ԼՂ կարիքների համար ՀՀ Առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի.

Հակամանրէային դեղեր
Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
Հորմոններ
Անզգայացնող, ցավազրկող դեղեր
Ներարկման դեղեր
Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
Հակավիրուսային
Հակահիստամինային
Հակասնկային
Հակահերպեսային
Հեպատոպրոտեկտորներ
Հակամիգրենային
Հակաուռուցքային
Ակնաբուժական
Ախտահանիչներ
Աղեստամոքսային
Միզամուղ
Հակաբորբոքային
Հակափսխեցուցիչ
Հոգեմետներ:

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին