ԼՂ ինքնորոշման և կարգավիճակի հարցում մենք ՀՀ-ն ընդդեմ ամբողջ աշխարհի վիճակում ենք եղել. Նիկոլ Փաշինյան

«Արձանագրել ենք՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և կարգավիճակի խնդիրը մեր նախընտրական ծրագրում և Կառավարության գործունեության ծրագրում և գնացել ենք այդ ծրագիրը իրագործելու հետևից»:

Այս մասին Ազգային ժողովում՝ 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչն է դրա առաջին քայլը, նախ խորացել ենք հարցի մեջ, որպեսզի այդ թեզերի կարգախոսային տրամաբանությունից դուրս գանք և գնանք խնդրի պրակտիկ լուծման հետևից:

Բանակցություններով, քննարկումներով, միջազգային բանավեճերով եկել ենք այն մտքին, որ ոնց որ թե ինքնորոշման և կարգավիճակի մասին մեր պատկերացումները բախման, հակադրությունների մեջ են միջազգային կոնսենսուսի հետ: Այսինքն՝ մենք այս հարցում՝ ՀՀ-ն ընդդեմ ամբողջ աշխարհի վիճակում ենք: Հասել ենք 1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթաժողովին ու արձանագրել, որ այդ գագաթաժողովում ձևավորվել է կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ, որտեղ մինուս մեկը ՀՀ-ն էր»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նկատեց՝ միջազգային հանրությունն ասել է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և ԼՂ-ն պետք է բարձր ինքնավարման կարգավիճակ ստանա Ադրբեջանի Հանրապետությունում:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև