Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան

Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:

Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը:

Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:

Related posts

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ