Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Հայաստանի կանանց ընտրանու երկու ներկայացուցիչները` Տաթև Հակոբյանը (անձնական մարզիչ` Արթուր Մանուկյան) և Լիանա Գյուրջյանը (անձնական մարզիչ` Աշոտ Դանիելյան) հաջող մասնակցություն ունեցան Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Տաթև Հակոբյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` հաջորդաբար բարձրացնելով`102 կգ, 106 կգ, 110 կգ:

Այստեղ Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը 4-րդն է:

Պոկում վարժությունում Լիանա Գյուրջյանը գլխավերևում պահեց 100 կգ, 104 կգ, 106 կգ:

Այս ձևում նա 4-րդն էր: Հրումում Լիանան հաջորդաբար բարձրացրեց 130 կգ, 135 կգ, 140 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ:

Երկամարտի 246 կգ արդյունքով`Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել