Լիահույս ենք, որ արտատարածաշրջանային գործընկերներից որոշները չեն խանգարի Հրվ. Կովկասում կարգավորման գործընթացներին. Լավրովը՝ Անկարայում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Նա նշել է, որ Մոսկվան կողմ է տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության խորացմանը:

«Ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակման և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆիլիկտային վերականգնման գործընթացները: Ինչպես գիտեք՝ այս բոլոր հարցերով եռակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների միջև: Այդ պայմանավորվածությունները շարունակում են մնալ աշխատանքի շարունակման հիմք: Լիահույս ենք, որ արտատարածաշրջանայաին գործընկերներից որոշները չեն խանգարի այս գործընթացներին, և կողմերին կմղեն դեպի այդ պայմանավորվածություններ կողմնորոշմանը»,- ասել է Լավրովը:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան