Լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությամբ՝ ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով։

«Հարգելի վարորդներ, հորդորում ենք երթևեկելիս լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել սահմանված թույլատրելի արագությունը»,- ասված է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Related posts

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ո՞ւմ հեռախոսը կդառնա պոպոքջարդիչ. մե հրաշք