Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 658 մարդ

Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման այն ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։

Ինչպես հաղորդում է  ՌԴ պաշտպանության նախարարությունը, Երևանից Ստեփանակերտ Է ժամանել 137 փախստական: Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանյոթ դիտակետերում:

Related posts

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց