Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր պայմաններին. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր պայմաններին. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի շարք մշտական և ժամանակավոր դիտակետեր արդեն փակվել են, մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում են Բաքվի հետ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվել է. 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք և իր դիրքորոշումը վերահաստատել այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելի գագաթնաժողովներում։
Այսպիսով, լրջորեն փոխվել են պայմանները, որոնցով 2020-ին տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորակազմը:

Related posts

Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն

Սառնաղբյուրում երիտասարդական տարածք է բացվել

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան