Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահների մարդասիրական արձագանքման կենտրոն է դիմել մոտ 2500 մարդ

ՌԴ Խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում գործող քաղաքացիների ընդունման կետում այնտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքելու համար:

Որոնումներին մասնակցում են կենտրոնի ռուս զինծառայողները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ: Բոլոր հարցումները գրանցվում և մուտքագրվում են տվյալների բազայում, այնուհետև փոխանցվում որոնման համատեղ խմբերին:

Մոտ 2.5 հազար մարդ դիմել է ընդունարան` օգնություն ստանալու համար, նրանցից 600-ը զանգահարել է «թեժ գիծ»:

Related posts

Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան. ՔՏՀԱՏՄ

Դատական նիստ՝ առանց հայցվոր ու պատասխանող կողմերի

Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում գազամատակարարումն ընդհատվել է