«Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմի ժամանակ «Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական առումով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:

«Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել և չէր էլ կարող լինել: Հրավիրել եմ խորհրդակցություն, լսել մարդկանց կարծիքները, թե ինչ կարելի է անել իրադրությունը փոխելու համար, հնչել են առաջարկներ, որից հետո խնդրել, հանձնարարել եմ՝ զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել ու կայացրել են որոշում, ինձ զեկուցել են կայացրած որոշման ընթացքի մասին»,- նշել է նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին զինադադար կնքելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց Ադրբեջանն այդպես էլ չի կատարել իր պայմանավորվածությունները:
«Լելե-Թեփե հասկացություն… Դա ձեր մտացածին, քարոզչական հնարքներն են, որոնց սնանկությունն ընտրությունների արդյունքներով երևաց»,- նշեց վարչապետը:

Related posts

Վարչապետը ելույթ է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում