Լարված իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհին. քաղաքացիներն արգելում են թուրքական բեռնատարների շարժը

Արդեն 1.5 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում, հաղորդում է Shamshyan.com-ը։

Մի խումբ քաղաքացիներ նկատել են, որ թուրքական համարանիշներով մի քանի բեռնատար է շարժվում, որից հետո քաղաքացիները կանգնեցրել են նրանց ու արգելել նրանց տեղաշարժը։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր քաղաքացիների հետ բանակցություններ վարելուց հետո բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին՝ պարզելու հանգամանքները։

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել