Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղում ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության ամրապնդմամբ

Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետագա համագործակցության ամրապնդմամբ, որտեղ այս կազմակերպությունը երկար ժամանակ ակտիվ աշխատում էր: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը:

«Հիմա մենք փոխգործակցության համար լրացուցիչ դաշտ ենք ստացել, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ եռակողմ համատեղ հայտարարությունը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահները, ասել է Լավրովը: – Այնտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմ, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և երկար ժամանակ է աշխատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր համագործակցությունը, որն արդեն ակտիվորեն զարգանում է»:

Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը և ԿԽՄԿ-ն ունեն բազմաթիվ շրջաններ, որտեղ ավանդաբար տեղի է ունենում սերտ համագործակցություն:

«Մեր շփումները կանոնավոր են, և միասին աշխատելու բան կա, որովհետև, ցավոք, աշխարհում մարդասիրական ճգնաժամերի և բախումների թիվը չի նվազում», – հավելել է նախարարը:

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը