Լավրովն ու Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել և մտքեր փոխանակել տարածաշրջանային ընթացիկ խնդիրների շուրջ՝ կենտրոնանալով Պարսից ծոցում տիրող իրավիճակի վրա՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ երկու նախարարները հաստատել են Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումների ընդհանրությունը՝ հօգուտ տարածաշրջանում առկա հակասությունները քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով հաղթահարելուն՝ հաշվի առնելով մերձավորարևելյան պետությունների շահերը։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան