Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ: Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լավրովը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լարվածության թուլացմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ հարցերի:

Related posts

Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան

Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները