Լավրովն ասել է, որ խառն ամուսնություններից ծնված երեխաները պետք է ՌԴ քաղաքացիություն ստանան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խառն ամուսնություններից ծնված երեխաները պետք է ինքնաբերաբար ստանան ՌԴ քաղաքացիություն՝ անկախ իրենց ծննդյան երկրից, գրում է Russia Today-ը:

Արտերկրում ապրող ռուս հայրենակիցների VII-րդ համաշխարհային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է խառն ամուսնություններում երեխաների քաղաքացիության վերաբերյալ քայլ կատարել:

«Մենք համոզված ենք, որ որտեղ էլ որ ապրում է խառը ընտանիք, որտեղ էլ որ խառնամուսնությամբ երեխա է ծնվում՝ Ռուսաստանում կամ օտարերկրյա պետությունում, նա պարտավոր է, համաձայն Սահմանադրության, ինքնաբերաբար ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն», -ասել է երկրի գլխավոր դիվանագետը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան