Լավրովը և Մնացականյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա անելիքները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ինչպես տեղեկանում ենք  ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից, նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարության կատարման ընթացքը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից իրենց մանդատի արդյունավետ ապահովման հետ կապված խնդիրները:

«Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության հաստաման նշանակությունը՝ ի նպաստ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց վիճակի թեթևացման և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մինչև 20 տարեկանների ԵԱ-ում