Լավրովը վստահ է, որ ռուսաստանցիները կպաշտպանեն նախագահ Պուտինի արտաքին քաղաքական կուրսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել է, որ ռուսաստանցիները նախագահի առաջիկա ընտրությունում կպաշտպանեն ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական կուրսը:

Լավրովի խոսքով՝ միջազգային ասպարեզում Մոսկվայի գիծը կրում է երկարաժամկետ, ռազմավարական բնույթ։

«Նախագահի քաղաքականությունը վայելում է մեր երկրի քաղաքացիների առավելագույն լայն աջակցությունը, և կասկած չկա, որ այդ աջակցությունը կհաստատվի նաև վաղը մեկնարկող ընտրությունում», – նշել է ռուս նախարարը ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունը նշանակված է մարտի 17-ին, սակայն ԿԸՀ որոշմամբ՝ այն կանցկացվի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում